Գագիկ Մանուկյանը ծնվելէ 1952 թ. Երևանում: 1976 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստիպետական ուսումնարանը: 1989 թ. սկսած Հայաստանի Նկարիչների միությանանդամ է: Գագիկ Մանուկյանի աշխատանքների հիմքում ընկած են հայաստանյան մշակույթի ու արվեստի արմատները, ինչպես նաև հայկական ավանգարդի լավագույն ավանդույթները՝ մասնավորապես, սարյանական գծերն ու գույները: Մանուկյանի ստեղծագործություններում արտացոլվում են նաև ժամանակակից արվեստի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կուբիզմը, էքսպրեսիոնիզմը և համաշխարհային աբստրակցիոնիզմը:
Մանուկյանի աշխատանքներում նկատելի են բազմազան ոճեր: Լանդշաֆտների և լիրիկական աբստրակտ նկարների պատկերավոր գույներից ներթափանցում է արևի լույսը՝ ընդգծելով լույսը մեկնաբանելու հեղինակի յուրահատուկ սերը: Գունային երանգների ուրույն հակադրության և մեղմ անցումների շնորհիվ նա ստեղծել է դինամիկ բովանդակությամբ լի կտավների աշխարհ: Հաճախ նրա ստեղծագործական ոգեշնչումըկանացիգեղեցկությունն է, ինչը վերածվում է կտավի՝իրողջհոգեբանականխորությամբևհարուստգույներով:
Մանուկյանը վառ և անբռնազբոս գույներով արտահայտված կտավների և նոր փորձարկումների սիրահար է: Նրաաշխատանքներըզգացմունքայինենևզարմանալիորենենարտահայտումմարդկայինհոգեբանությանբարդէությունըևներթափանցումընորժամանակներ:
Գագիկ Մանուկյանը 1996 թ.-ից ապրում և ստեղծագործում է Չեխիայում, համագործակցում է Բեռլինի և Պրահայի ՄԻՐՈ պատկերասրահների հետ: Նրա աշխատանքներին կարելիէ հանդիպել աշխարհի բազմաթիվ երկրներում, հասարակական և մասնավոր հավաքածուներում:
Անհատականցուցահանդեսներ`
1980 թ. – Երիտասարդներիպալատ, Երևան, Հայաստան
1986 թ. – Լրագրողներիտուն, Երևան, Հայաստան
1990 թ. – Գալերիա Մունդիալ, Բուենոս-Այրես, Արգենտինա
1991 թ. – “Երրորդաչքի” պատկերասրահ, Բոստոն, ԱՄՆ
1994 թ., 1995 թ. – ՄԻՐՈ պատկերասրահ, Բեռլին, Գերմանիա
1998 թ. – ՄԻՐՈպատկերասրահ, Պրահա, Չեխիա
1998 թ. – ՄԻՐՈպատկերասրահ, Բրատիսլավա, Սլովակիա
1999 թ. – Ազգությունների Մոսկովյան տուն, Ռուսաստան
2000 թ. – ՄԻՐՈպատկերասրահ, Սնինա, Սլովակիա
2002 թ. – Հնէաբանականթանգարան, Սպլիտ,Խորվաթիա
2003 թ. – Անհատական ցուցահանդես Բեռլինում, Գերմանիա
2004 թ. – Անհատական ցուցահանդես Պրահայում, Չեխիա
2006 թ. – Անհատական ցուցահանդես Օսլոյում, Նորվեգիա
2008 թ. – Ցուցահանդես Ալինգավյեր ամրոցում, Ֆրիսլենդի պրովինցիա, Նիդերլանդներ
2009 թ. – ՄԻՐՈ պատկերասրահ, չեխ նկարիչների ցուցահանդես, Պրահա, Չեխիա
2010 թ. – Սլովակիայի 1-ին հեռուստաալիքի սրահ, Բրատիսլավա
2012 թ. – Անհատական ցուցահանդես Նկարիչների միություն Երևան
Խմբայինցուցահանդեսներ`
1997 - 2007 թթ.-ինբազմաթիվ քաղաքներում` Բոստոն, Նյու-Յորք, ԼասՎեգաս, Գլենդել Հիլս, Բուենոս-Այրես, Մոսկվա, Փարիզ, Լիոն, Մարսել, Վիեննա, Բեռլին, Մադրիդ, ՎալենսիաևՊրահա:
2001 թ. – ԲԱՍՖ Հաուզ ցուցահանդես Պրահայում, Չեխիա
2002 թ. –ՄԻՐՈ պատկերասրահներ Բրատիսլավայում և Սնինայում, Սլովակիա
2002 թ. –Քաղաքապետարանիպատմականշենքիցուցասրահ, Դայդեյսհայմ, Գերմանիա
Մրցանակներ`
1996թ. – Մասարիկիանվ. Գեղարվեստիակադեմիա, Պրահա
1999 թ. –ՖրանցԿաֆկայիանվ. Եվրոպայինկարիչներիմիությանդիպլոմ
2000 թ. –ՍալվադորԴալիիանվ. արվեստիոլորտումշնորհվողմրցանակ
Նկարչի աշխատանքները համալրում են այնպիսի հայտնի անձնանց հավաքածուներ, ինչպիսիք են
- Բրյուս Ուիլիսը (կինոդերասան)
- Ֆիլ Քոլինզը (երգիչ)
- Բրայան Դե Պալման (կինոռեժիսոր)
- Առնոլդ Ռիֆկինը (պրոդյուսեր)
- Սիսա Սկլովսկան (երգչուհի)
- Մարիան Լապշանսկի (դաշնակահար, Սլովակիա)
- Պետր Բրատսկին (սենատոր, Չեխիա)