Պրահան Եվրոպայի ու, երևի, ամբողջ Աշխարհի մշակութային կենտրոններից է։ Այն պահպանողական է ու մոդեռն։ Այստեղ գնահատում են անցյալը, բայց առաջ են նայում ու կանգ չեն առնում։ Այստեղ կան դասական թանգարաններ ու ժամանակակից պատկերասրահներ։
Դրանցից մեկը գտնվում է Պրահայի կենտրոնի նեղլիկ փողոցներից մեկում, Jilska 7 B հասցեում։ Այն կոչվում է «Ժամանակակից արվեստի պատկերասրահ», և, ինչպես հուշում է անվանումը, հանդիսանում է յուրօրինակ ու նորարար արվեստի գործերի կենտրոն։
Գույներն այստեղ ստեղծում եմ հարմարավետության տրամադրություն, պատկերները թարմություն են հաղորդում՝ միևնույն ժամանակ, կարծես, մանկությունից պատկերներ լինեն։
«Ժամանակակից արվեստի պատկերասրահից» կարող եք ձեռք բերել արվեստի գործեր, որոնք նոր գույներ ու նոր տրամադրություն կհաղորդեն Ձեր տանը կամ աշխատասենյակին։
Մենք սպասում ենք Ձեզ Պատկերասրահում։ Վստահ ենք՝ այցելությունը կամբողջացնի ճանապարհորդությունը Պրահա։