ԳԱԳԻԿ
ՄԱՆՈՒԿՅԱՆ


ԻՆՔՆԱԿԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գագիկ Մանուկյանը ծնվելէ 1952 թ. Երևանում: 1976 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստիպետական ուսումնարանը: 1989 թ. սկսածՀայաստանի Նկարիչների միության անդամ է: Գագիկ Մանուկյանի աշխատանքների հիմքում ընկած են հայաստանյան մշակույթի ու արվեստի արմատները, ինչպես նաև հայկական ավանգարդի լավագույն ավանդույթները՝ մասնավորապես, սարյանական գծերն ու գույները: Մանուկյանի ստեղծագործություններում արտացոլվում են նաև ժամանակակից արվեստի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կուբիզմը, էքսպրեսիոնիզմը և համաշխարհային աբստրակցիոնիզմը:
Մանուկյանի աշխատանքներում նկատելի են բազմազան ոճեր: Լանդշաֆտների և լիրիկական աբստրակտ նկարների պատկերավոր գույներից ներթափանցում է արևի լույսը՝ ընդգծելով լույսը մեկնաբանելու հեղինակի յուրահատուկ սերը: Գունային երանգների ուրույն հակադրության և մեղմ անցումների շնորհիվ նա ստեղծել է դինամիկ բովանդակությամբ լի կտավների աշխարհ: Հաճախ նրա ստեղծագործական ոգեշնչումը կանացի գեղեցկությունն է, ինչը վերածվում է կտավի՝իր ողջ հոգեբանական խորությամբ և հարուստ գույներով:
Մանուկյանը վառ և անբռնազբոս գույներով արտահայտված կտավների և նոր փորձարկումների սիրահար է: Նրա աշխատանքները զգացմունքային են ևզարմանալիորեն են արտահայտում մարդկային հոգեբանության բարդ էությունը և ներթափանցումը նոր ժամանակներ:
Գագիկ Մանուկյանը 1996 թ.-ից ապրում և ստեղծագործում է Չեխիայում, համագործակցում է Բեռլինի և Պրահայի ՄԻՐՈ պատկերասրահների հետ: Նրա աշխատանքներին կարելի է հանդիպել աշխարհի բազմաթիվ երկրներում, հասարակական և մասնավոր հավաքածուներում: